Եռօրյա ուղևորություն դեպի Հայաստան

Սկսած֏91,000

Եռօրյա ուղևորություն դեպի Հայաստան

Մեկնման ամսաթիվ

01 Apr - 30 Nov

Տևողություն

4 օր 3 գիշեր

Նստատեղեր

10

Այս տուրի ընթացքում մենք կփորձենք սեղմ ժամկետներում հնարավորինս բովանդակալից ներկայացնել Հայաստանի մշակույթը, պատմությունը և ճարտարապետությունը:

Տուրի ընթացքում կծանոթանաք մայրաքաղաք Երևանի հետ, կայցելեք Հայաստանի ուրիշ այլ մշակութային վայրեր, կհամտեսեք հայկական կոնյակն ու համեղ կերակրատեսակները:

Տուր փաթեթի անհամեմատ ցածր գինը հնարավորություն կտա բոլոր ցանկացողներին զգալ Հայաստանի ջերմ արևը և հայկական հյուրասիրությունը:

Տեղեկացնենք, որ տուր փաթեթը գործում է ապրիլ ամսից մինչև նոյեմբեր ամիս: Սիրով կսպասենք ձեզ:

ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՏԵՐ

  • Քաղաք
  • Մշակույթ
  • Գնումներ

ՏՈՒՐ ՓԱԹԵԹԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

  • Հյուրանոց
  • Նախաճաշ
  • Տեղափոխում օդանավակայան(ից)
  • 3 էքսկուրսիա
  • Էքսկուրսավարի ծառայություններ
  • Ապահովագրություն
  • Հարկեր

ՓԱԹԵԹԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

  • Ավիատոմս
  • Մուտքի տոմսեր
  • Վիզա
  • Լրացուցիչ տուրեր

Տուրի ծրագիր

Օր 1

Օդանավակայան - Շրջայց Երևանում

Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան, գրանցում հյուրանոցում և հանգստի ժամ: Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան Մատենադարան: Ավտոբուսային շրջայց Երևանով, որի ընթացքում կանգառներ կկատարենք Սասունցի Դավթի արձանի և Հաղթանակի զբոսայգում՝ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի քաղաքի կենտրոնը: Այցելություն Կասկադ համալիր, Գաֆեսճյան Ժամանակակից արվեստի թանգարան, Օպերային թատրոն: Ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր) Երեկոյան ոտքով զբոսանք Երևանի կենտրոնով. Հյուսիսային պողոտայով կհասնենք Հանրապետության Հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին:Վերադարձ հյուրանոց:
Օր 2

Երևան - Էջմիածին - Զվարթնոց - Երևան

Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Սուրբ Էջմիածին, որը Հայաստանի հոգևոր կենտրոնն է և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը: Քաղաքը գտնվում է Երևանից ընդամենը 20 կմ հեռավորության վրա: Այստեղ մենք կայցելենք 4-րդ դարում կառուցված Էջմիածնի Մայր Տաճարը, Էջմիածնի թանգարան, որտեղ պահպանվում են բազմաթիվ սրբազան մասունքներ, այդ թվում նաև Սուրբ Գեղարդը, որով ըստ լեգենդի խոցել են Քրիստոսին: Այցելություն Զվարթնոց՝ վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեծագույն օրինակներից մեկի, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Վերադարձ Երևան և այցելություն Արարատ կոնյակի գործարան. Էքսկուրսիա և մի քանի տեսակի կոնյակների համտես: Ազատ երեկո Երևանում:
Օր 3

Գնումներ - Ամբերդ - Երևան

Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Հայաստանի պատմության թանգարան, ուր ցուցադրվում են Հայկական Լեռնաշխարհի հազարամյակների պատմությունը ներկայացնող տարբեր նմուշներ: Գնումների համար մենք կայցելենք երևանյան հանրահայտ Վերնիսաժ հուշանվերների բացօթյա շուկան և հայկական մրգերի, քաղցրավենիքների և չրեղենի շուկան: Ճաշ Երևանում : Որից հետո մենք կուղեվորվենք միջնադարյան բերդաքաղաք Ամբերդ, որը կազմում են VII դարի դղյակն ու XI դարի եկեղեցին: Այն Հայաստանի տարածքում լավ վիճակում պահպանված եզակի ամրոցներից մեկն է: Ազատ երեկո:
Departure

Մեկնում: Երևան - Օդանավակայան

Նախաճաշ հյուրանոցում: Դուրսգրում հյուրանոցից: Մեկնում օդանավակայան:

Ամրագրել

Անվանում Գինը չափահասի համար Գինը երեխայի համար Հասանելի տեղեր Մեկնման ամսաթիվ Տևողություն
Եռօրյա ուղևորություն դեպի Հայաստան ֏91,000 ֏0 10 01 Apr ~ 30 Nov 4 օր 3 գիշեր

Ամրագրման ինֆորմացիա

Անվանում Արժեք (Մեծահասակներ/Երեխաներ ) Մասնակիցներ (Մեծահասակներ/երեխաներ) Քանակ Ընդհանուր

ԱՐԺԵՔԸ

Միջանկյալ գին 0
Ընդհանուր 0

Ձեր տվյալները

*
Անունը պարտադիր է
*
Ազգանունը պարտադիր է
*
Հեռախոսահամարը պարտադիր է
*
Հասցեն պարտադիր է
Thank You. Your booking have received and booking number is