Կայքի քաղաքականություն

Ընդհանուր դրույթները

Ընդհանուր դրույթները վերաբերում են բոլոր տեսակի պատվերներին:
Այս էջում “Ստարտ Վոյաժ” ընկերությունը հանդիսանում է Կատարող, իսկ նրա միջոցով Հայաստանում ծառայություններ ստանալու համար դիմողները` Պատվիրատուներ:

Պատվեր

  • Պատվիրատուն պարտավոր է ճշմարիտ տվյալներով լրացնել պատվերի ձեւը եւ լրացված տվյալների հետագա փոփոխությունների մասին Կատարողին տեղյակ պահել պատվերի մատուցումից առնվազն 5 օր առաջ, հակառակ դեպքում Կատարողը պատասխանատվություն չի կրում փոփոխությունների հետեւանքով ստեղծված իրավիճակի համար:
  • Կատարողը պարտավորվում է պատվերը ստանալուց հետո 2 օրվա ընթացքում կապ հաստատել պատվիրատուի հետ, տեղեկացնել պատվերի իրականացման հնարավորությունների մասին եւ հավաստի տվյալներով պատասխանել պատվիրատուի բոլոր հարցերին:
  • Էլեկտրոնային կապի միջոցով տրված պատվերը համարվում է “երկկողմանի համաձայնությամբ հաստատված”, եթե Կատարողի “Վերջնական հաստատում” կոչվող էլեկտրոնային նամակին Պատվիրատուի կողմից տրվել է դրական արձագանք-պատասխան:
  • Երկկողմանի հաստատված պատվերը հիմք է հանդիսանում այստեղ թվարկված բոլոր պարտավորությունների ստանձնման համար:
  • Անկախ այն բանից, պատվիրատուն է ընդունելու պատվերի մատուցումը, թե այն կատարվել է երրորդ անձի համար` թվարկված պարտավորությունները պարտադիր են թե Պատվիրատուի, թե պատվերն ընդունողի համար:

Պատվիրատուն պարտավորվում է

  • Կատարողի կողմից իրեն մատուցված ծառայությունների դիմաց վճարել դրանք ստանալիս, եթե չկա նախօրոք ձեռք բերված այլ պայմանավորվածություն: Վճարումները կատարվում են ՀՀ դրամով կամ արտարժույթով` ըստ ծառայությունն ընդունելու օրվա փոխարժեքի:
  • Խնայողաբար վերաբերվել իրեն ժամանակավոր օգտագործման հանձնված գույքի եւ տեխնիկայի հետ, իսկ վնասելու կամ կորցնելու դեպքում փոխհատուցել դրա արժեքը, կամ հոգալ վերանորոգման ծախսերը:
  • Մատուցված ծառայությունների դիմաց վճարումն ուշացնելու դեպքում Կատարողին վճարել տուգանք` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար պատվերի գումարի 2%-ի չափով:

Կատարողը պարտավորվում է

  • Պատշաճ որակով եւ ճիշտ ժամկետներում մատուցել երկկողմանի համաձայնությամբ հաստատված պատվերը:
  • Չպահանջել երկկողմանի համաձայնությամբ հաստատված վճարից բացի որեւէ այլ վճար պատվերի կատարման համար անկախ դրա ընթացքում ծագած խնդիրներից եւ դժվարություններից:
  • Չհրապարակել պատվիրատուի մասին որեւէ անձնական տեղեկություն, առանց նրա գրավոր համաձայնության:
  • Երկկողմանի համաձայնությամբ հաստատված պատվերում տեղ գտած առաջարկը փոխելիս տեղյակ պահել Պատվիրատուին պատվերի կատարման օրից առնվազն 2 օր առաջ` տալով նրան նախորդ պայմանավորվածությանը չզիջող պայմաններով եւ նույն գնով առաջարկ:

Անհաղթահարելի ուժի ազդեցություն

Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե պարտավորթյունները չեն կատարվել անհաղթահարելի ուժի ազդեցության հետեւանքով (երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմ, հաղորդակցական միջոցների աշխատանքի դադարեցում, տվյալ թաղամասում կամ շենքում համընդհանուր բնույթ կրող իրավիճակներ եւ այլն):

Մասնավոր դրույթներ

Էքսկուրսիաների համար

  • Էքսկուրսիաներին մասնակցելու համար նախնական ամրագրում կատարած անձիք տոմսերը պետք է ձեռք բերեն ոչ ուշ, քան էքսկուրսիան սկսվելուց 24 ժամ առաջ, հակառակ դեպքում Կատարողը կարող է առանց նախազգուշացման ամրագրումը չեղյալ համարել:
  • Եթե էքսկուրսիայի տոմս ունեցողը հրաժարվում է էքսկուրսիայի մասնակցությունից այդ մասին առնվազն 24 ժամ առաջ տեղյակ պահելով Կատարողին, ապա նրան վերադարձվում է տոմսի արժեքն ամբողջությամբ: Եթե տոմս ունեցողը հրաժարվում է էքսկուրսիայի մասնակցությունից մինչ էքսկուրսիայի սկսվելը 24 ժամվա ընթացքում, ապա նրան վերադարձվում է տոմսի արժեքի 50%-ը, իսկ էքսկուրսիան սկսվելուց հետո հրաժարվելու դեպքում՝ տոմսի արժեքից որեւէ գումար չի վերադարձվում:
  • Էքսկուրսիայի ձեռք բերված տոմսը առանց տուգանքի կարելի է փոխարինել մեկ այլ տոմսով՝ (վերջինիս առկայության դեպքում) այդ մասին առնվազն 24 ժամ առաջ տեղյակ պահելով Կատարողին: Հակառակ դեպքում տոմսերի փոխարինումն իրականացվում է (առկայության դեպքում) վերադարձված տոմսի համար 20% տուգանք կիրառելով:
  • Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անկանխատեսելի իրավիճակների դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով, Կատարողն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղյալ համարել էքսկուրսիան:

Տուր փաթեթների համար

  • Ժամանումից առնվազն 10 օր առաջ հնարավոր է անհրաժեշտ լինի կանխավճար` ծրագրի ընդհանուր գումարի 30%-ի չափով: Վերջնավճարը (ընդհանուր գումարի 70%) պետք է կատարվի խմբի ժամանումից հետո` ծրագրի իրականացման ընթացքում:
  • Պատվերից հրաժարվելու մասին պետք է տեղեկացնել գրավոր էլեկտրոնային նամակի միջոցով: Եթե այդ մասին տեղեկացվել է խմբի ժամանումից 5 կամ ավելի օր առաջ, ապա կանխավճարն ամբողջովին ենթակա է վերադարձման: Հակառակ դեպքում կանխավճարը վերադարձման ենթակա չէ:
  • Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե պարտավորությունները չեն կատարվել անհաղթահարելի ուժի ազդեցության հետեւանքով (երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմ եւ այլն):
  • Հատուկ պատվերների դեպքում պայմանները քննարկվում և հաստատվում են կոնկրետ պատվերից ելնելով:

Կոնֆերենց դահլիճների և հյուրանոցների համար

Պատվերի ընդունումից հրաժարվելու, հետաձգելու կամ վաղաժամ դադարեցնելու դեպքում

անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել պատվերի իրականացումից առնվազն 3 օր առաջ, հակառակ դեպքում “Ստարտ Վոյաժ” ընկերությունը իրավունք ունի չվերադարձնել կանխավճարը, իսկ եթե կանխավճար չի կատարվել, ապա Պատվիրատուից գանձել տուգանք` պատվերի գումարի 30%-ի չափով:
Խմբային և հատուկ պատվերների դեպքում պայմանները քննարկվում և հաստատվում են կոնկրետ պատվերից ելնելով:

Բնակարանի, առանձնատան պատվերների համար

  • Բնակատեղի ընդունումը` ժամը 14:00, հանձնումը` ժամը 12:00:
  • Բնակատեղի վարձակալման ժամկետը ամենաքիչը 3 օր է: Անկախ վարձակալության պատվերի ժամկետից 3 օրվա գումարը վերադարձման ենթակա չէ:
  • Բնակատեղը տրամադրվում է երկկողմանի համաձայնությամբ հաստատված հյուրերի քանակին համապատասխան անկողնային սպիտակեղենով եւ սրբիչներով: Լրացուցիչ սպիտակեղեն, սրբիչներ, ինչպես նաեւ անձնական հիգիենայի իրեր, մաքրող նյութեր տրամադրվում է միայն նախօրոք պատվիրելու եւ համապատասխան վճարի դեպքում: Ըստ բնակատեղերի դասակարգման իրականացվում են նաեւ սպասարկման աշխատանքներ` յուրաքանչյուր երեք օրը մեկ անգամ կամ հինգ օրը մեկ անգամ կատարվում է անվճար մաքրում եւ տրամադրվում է նոր սպիտակեղեն, սրբիչներ:
  • Ծխել թույլատրվում է տրամադրվող բոլոր բնակատեղերում:
  • Բնակատեղում ընտանի կենդանիներ պահելն արգելվում է:
  • Արգելվում է տրամադրվող բնակատեղում կատարել վերանորոգման աշխատանքներ, կահույքի հիմնավոր տեղափոխում:
  • Արգելվում է տրամադրվող բնակատեղում կազմակերպել եւ անցկացնել այնպիսի միջոցառումներ, որոնք կարող են խանգարել հարակից բնակիչներին եւ խաթարել բնակատեղի շրջակայքի ընդհանուր կարգուկանոնը:
  • Բնակարանները եւ առանձնատները վերանորոգված են, կահավորված, տեխնիկայով հագեցած, ապահովված տաք եւ սառը ջրով։ Վարձակալության գները ներառում են ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման եւ տեղական հեռախոսազանգերի (ոչ բջջային) վարձերը եւ Wi-Fi ինտերնետի արժեքը:

Պատվիրատուն

  • բնակատեղն ընդունելիս Կատարողի պատասխանատու անձին պարտավոր է տեղեկացնել առկա թերությունների մասին, նշել դժգոհություններն ու հիմնավորել դրանք երկկողմանի հաստատված համաձայնության շրջանակներում, հակառակ դեպքում հետագա բոլոր թերությունների պատասխանատվությունը կրում է պատվիրատուն, եթե դրանք չեն առաջացել բնական ճանապարհով:
  • պարտավորվում է բնակատեղը հանձնել պատշաճ վիճակում, վարձակալման ընթացքում իր առաջացրած թերությունները վերացրած, ինչպես նաեւ խնայողաբար վերաբերվել բնակատեղի գույքի եւ տեխնիկայի հետ, իսկ վնասելու կամ կորցնելու դեպքում փոխհատուցել դրա արժեքը, կամ հոգալ վերանորոգման ծախսերը:
  • պարտավորվում է բնակատեղում ծագած ցանկացած խնդրի կամ դժվարության մասին հնարավորին շուտ տեղեկացնել Կատարողին:
  • բնակատեղի վարձակալման ժամկետը երկարաձգելու ցանկության դեպքում պարտավորվում է առնվազն 5 օր առաջ այդ մասին հայտնել Կատարողին, հակառակ դեպքում վարձակալման ժամկետից ավելի զբաղեցված յուրաքանչյուր օրվա համար վճարում է 1 օրվա արժեքը եւ 30% տուգանք:
  • իրավունք ունի, առանց տուգանքի, պատվերի ընդունումից հրաժարվել, հետաձգել, կրճատել կամ վաղաժամ դադարեցնել այն՝ այդ մասին Կատարողին տեղեկացնելով առնվազն 10 օր առաջ, հակառակ դեպքում Պատվիրատուն Կատարողին պարտավոր է վճարել տուգանք` 3 օրվա գումարի չափով, ընդ որում այդպիսի դեպքերում վերահաշվարկը կատարվում է տրամադրված Բնակատեղի փաստացի արժեքի համաձայն:
  • չի կարող բնակատեղը հանձնել երրորդ անձի, առանց Կատարողի համաձայնության:

Կատարողը

  • պարտավորվում է տրամադրել բնակատեղին առնըչվող անհրաժեշտ տվյալները (գտնվելու մոտավոր վայրը, ներքին կահավորանքի մանրամասները, լուսանկարներ եւ այլն):
  • պարտավորվում է ապահովել պատվիրված բնակատեղի կամ նրան համարժեք (կարգով եւ համալրմամբ) մեկ այլ բնակատեղի տրամադրում առանց որեւէ հավելյալ գումարի:
  • պարտավորվում է տրամադրել բնակատեղի ճշգրիտ հասցեն եւ հեռախոսը, երկողմանի համաձայնությամբ հաստատված պատվերը վերջնական հաստատելուց հետո միայն:
  • իրավունք ունի պարբերաբար տեղեկանալ բնակատեղում ապրող հյուրերի թվի, սեռի, տարիքի եւ ազգության մասին:
  • պարտավորվում է բնակատեղում ծագած ցանկացած խնդիր լուծել առավելագույնը 24 ժամվա ընթացում, եթե դրանք չեն կրում տվյալ թաղամասի կամ շենքի համար ընդհանուր բնույթ, իսկ 24 ժամվա ընթացքում ծագած խնդիրը չլուծելու դեպքում սեփական միջոցների հաշվին կատարել Պատվիրատուի տեղափոխումը համարժեք բնակատեղ կամ վերադարձնել Պատվիրատուի կողմից բաց թողնված օրերի քանակին համապատասխան գումար` նրա կողմից կատարած փաստացի պատվերի գումարի չափով` 1 օրվա հաշվարկով:
  • որոշ դեպքերում իրավունք ունի պատվերը հաստատելու համար պահանջել կանխավճար պատվերի ընդհանուր արժեքի 30%-ի չափով, որը ենթակա չէ վերադարձման` պատվերի ընդունումից հրաժարվելու կամ հետաձգելու դեպքում:
  • հատուկ դեպքերում իրավունք ունի առաջարկել պատվերը չեղյալ համարելու այլ պայմաններ եւ տուգանքներ՝ նախապես դրանք համաձայնեցնելով Պատվիրատուի հետ:
  • իրավունք ունի վաղաժամ դադարեցնել բնակատեղի վարձակալությունը, եթե Պատվիրատուի կողմից խախտվել են այստեղ ամրագրված նրա պարտավորությունները եւ այդ դեպքում Պատվիրատուին որեւէ գումար ետ վերադարձման ենթակա չէ:
  • իրավունք ունի վաղաժամ դադարեցնել բնակատեղի վարձակալությունը` այդ մասին նախօրոք 2 օր առաջ տեղեկացնելով Պատվիրատուին: Եթե վարձակալությունը դադարեցվել է Կատարողի ցանկությամբ, ոչ Պատվիրատուի մեղքով, ապա կատարվում է վերահաշվարկ եւ Պատվիրատուին ետ է վերադարձվում բաց թողնված օրերի քանակին համապատասխան գումար` ավելացրած այդ գումարի 30%-ը որպես տուգանք:
  • պատասխանատվություն չի կրում ընդհանուր բնույթ կրող իրավիճակների դեպքում եւ որեւէ գումար հետ չի վերադարձնում:
  • իրավունք ունի տրամադրել այլ բնակատեղ, ինչպես նաեւ պահանջել լրացուցիչ վճար, եթե պատվիրատուն ժամանում է երկկողմանի համաձայնությամբ հաստատված ժամկետից շուտ:
  • պատասխանատվություն չի կրում բնակատեղում կորած, կոտրված, վնասված Պատվիրատուի սեփականություն հանդիսացող իրերի համար:
  • իրավունք ունի նախօրոք զգուշացնելուց հետո մուտք գործել Պատվիրատուի վարձակալած բնակատեղ, իսկ նրա բացակայության կամ անհասանելի լինելու դեպքում` նաեւ առանց զգուշացման, եթե դա պայմանավորված է խիստ անհրաժեշտությամբ:

Տրանսպորտային միջոցների համար

Պատվերի ընդունումից հրաժարվելու, հետաձգելու կամ վաղաժամ դադարեցնելու դեպքում անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել պատվերի իրականացումից առնվազն.

  • 24 ժամ առաջ` մինչև 300.000 ՀՀ դրամ արժեքով պատվերի դեպքում,
  • 5 օր առաջ` 300.000 ՀՀ դրամից ավելի արժեքով պատվերի դեպքում,
  • 15 օր առաջ` 600.000 ՀՀ դրամից ավելի արժեքով պատվերի դեպքում:

Հակառակ դեպքում

“Ստարտ Վոյաժ” ընկերությունը իրավունք ունի չվերադարձնել կանխավճարը, իսկ եթե կանխավճար չի կատարվել, ապա պատվիրատուից գանձել տուգանք` պատվերի գումարի 30%-ի չափով:

Ավտոմեքենաների վարձակալության պայմաններ

Նախնական դրույթներ

1.1. Այս էջում ավտոմեքենաների վարձակալություն տրամադրողը համարվելու է Վարձատու, իսկ նրա ծառայություններից օգտվելու համար դիմողը` Պատվիրատու:

1.2. Ավտոմեքենաների վարձակալության և մյուս ծառայությունների պատվերները ցանկալի է կատարել նախօրոք: Պատվերներն ընդունվում են ինտերնետային էջի, հեռախոսազանգի, էլ. նամակի, Viber կամ WhatsApp հավելվածների միջոցով, ինչպես մեր գրասենյակներում:

1.3. Ընդհանուր առմամբ, Ավտոմեքենաների ամրագրումը կատարվում է առանց կանխավճար պահանջելու, սակայն որոշ դեպքերում Վարձատուն կարող է Պատվիրատուից պահանջել կանխավճար կամ լրացուցիչ տեղեկություններ ամրագրման համար: 1.4. Ալկոհոլի, թմրանյութի, հոգեմետ կամ ինքնազգացողության վրա վնասակար ներգործող դեղերի ազդեցության տակ գտնվող անձինք չեն կարող կնքել Վարձակալության պայմանագիր և վարել Ավտոմեքենա:

Պատվիրատուի պարտավորությունները և իրավունքները

2.1. Պատվիրատուն պարտավոր է ստույգ տվյալներ ներկայացնել պատվերը ձևակերպելիս եւ տվյալների հետագա փոփոխությունների մասին Վարձատուին տեղյակ պահել ծառայության մատուցումից առնվազն 5 օր առաջ:

2.2. Ավտոմեքենան համարվում է Պատվիրատուի կողմից ամրագրված, եթե առկա է Վարձատուի կողմից տրված գրավոր հաստատումն այդ մասին կամ կնքված է պայմանագիր Ավտոմեքենայի ամրագրման մասին: Ավտոմեքենան համարվում է վարձակալված, եթե գործողության մեջ է երկկողմանի կնքված Վարձակալության պայմանագիրը:

2.3. Ամրագրված Ավտոմեքենայից հրաժարվելու կամ վարձակալության սկզբնաժամկետը հետաձգելու դեպքում Պատվիրատուն որևէ տուգանք չի վճարում, եթե այդ մասին գրավոր տեղեկացրել է Վարձատուին վարձակալության սկզբնաժամկետից հաշված 48 ժամ առաջ: Հակառակ դեպքում Պատվիրատուն վճարում է տուգանք` վարձակալության 1 օրվա գնի չափով:

2.4. Այն դեպքում, երբ Պատվիրատուն` առանց նախապես զգուշացնելու կամ պատվերը չեղյալ համարելու ծանուցման, պայմանավորված ժամին չի ներկայանում ամրագրված Ավտոմեքենան ընդունելու համար, կիրառվում 3-ժամյա սպասելաժամանակ` սկսած ամրագրված Ավտոմեքենայի սկզբնաժամից, որից հետո պատվերն ինքնստինքյան համարվում է չեղարկված Վարձատուի կողմից:

2.5 Վարձակալված Ավտոմեքենան ընդունելու պահից Պատվիրատուն (կամ այն անձը ով պայմանագրով ստանձնում է ամրագրված Ավտոմեքենայի վարձակալության ողջ պատասխանատվությունը) համարվելու է Վարձակալ, իսկ Ավտոմեքենան վարողները` Վարորդներ:

Վարձակալի/Վարորդի պարտավորությունները ու իրավունքները

3.1.Վարձակալը պետք է լինի 22 – 70 տարեկան և ունենա առնվազն 2 տարվա վարորդական փորձ` վարձակալության պայմանագիրը ստորագրելու համար:

3.2. Ավտոմեքենայի վարձակալության ողջ պատասխանատվությունը ստանձնում է Վարձակալը:

3.3. Ֆիզիկական անձանց դեպքում վարձակալության պայմանագիրը ստորագրելիս` Վարձակալը պետք է ներկայացնի վավեր վարորդական իրավունքի վկայական, վավեր անձնագիր (կամ ID card) և գրավի գումարի տրամադրման հնարավորություն (բանկային քարտով սառեցնելու, կանխիկ վճարելու միջոցով) կամ “սուպեր ծածկույթ” հավելավճար մուծելու հնարավորություն (մանրամասները` 7.2 – 7.5; 8.9 կետերում):

3.4. Իրավաբանական անձանց դեպքում վարձակալության պայմանագիրը ստորագրելիս` Վարձակալը պետք է ներկայացնի լիազորագիր պայմանագիրը կնքող կազմակերպության կողմից, լիազորված անձի անձնագիրը և վավեր վարորդական իրավունքի վկայական:

3.5.Վարձակալն իրավունք չունի ենթավարձակալության հանձնել վարձակալված Ավտոմեքենան:

3.6. Չնայած Ավտոմեքենայի վարձակալության ողջ պատասխանատվությունը ստանձնում է Վարձակալը, այնուամենայնիվ, եթե վարձակալած Ավտոմեքենան վարելու են Վարձակալից տարբեր այլ Վարորդներ, ապա նրանք նույնպես պետք է ստանան Ավտոմեքենան վարելու իրավունք Վարձատուի կողմից (այդ մասին հատուկ նշվում է վարձակալության պայմանագրում): Առանց Վարձատուի թույլտվության Վարձակալն իրավունք չունի Ավտոմեքենայի վարման իրավունք տալ որևէ այլ անձի:

3.7. Եթե վարձակալած Ավտոմեքենան վարելու են Վարձակալից տարբեր այլ Վարորդներ ապա նրանք նույնպես պետք է լինեն 22 – 70 տարեկան, ունենան առնվազն 2 տարվա վարորդական փորձ և ներկայացնեն վավեր վարորդական իրավունքի վկայականներ: Յուրաքանչյուր լրացուցիչ վարորդի վարման իրավունք տալու համար գանձվում է լրացուցիչ գումար:

3.8. Վարձակալված Ավտոմեքենան վարելիս Վարորդը պարտավոր է պահպանել ճանապարհային երթևեկության կանոները: Վարորդը պատախանատու է խախտումների համար նախատեսված տուգանքների վճարման համար: Վարորդը Ավտոմեքենան պետք է կայանի կայանման համար թույլատրվող տարածքներում, կայանելիս փակի Ավտոմեքենայի դռներն ու բեռնախցիկը, միացնի հակաառևանգման համակարգը և Ավտոմեքենայում չթողնի նրա բանալիներն ու փաստաթղթերը: Բանալիներն ու փաստաթղթերը պետք է լինեն Վարորդի մոտ և նրա մշտական հսկողության տակ: Ավտոմեքենայի առևանգման դեպքում Վարձակալը պարտավոր է վերադարձնել Ավտոմեքենայի բանալիների և փաստաթղթերի բնօրինակները:

3.9. Տեխնիկական անսարքություններ նկատելիս` Վարորդն անմիջապես պարտավոր է այդ մասին տեղեկացնել Վարձատուին: Եթե Ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը կամ նրա բաղկացուցիչ մասերի թերությունը/կորուստը առաջացել է Վարորդի մեղքով, ապա նա ամբողջությամբ պարտավոր է փոխհատուցել ծագած վնասները: Եթե Ավտոմեքենայի շահագործման ընթացքում ոչ Վարորդի մեղքով առաջացել են տեխնիկական անսարքություններ կամ թերություններ և Ավտոմեքենայի հետագա շահագործումը դարձել է վտանգավոր, ապա նա իրավունք ունի պահանջել փոխարինել վարձակալված Ավտոմեքենան համարժեք Ավտոմեքենայով:

3.10. Վթարի, ինչպես նաև Ավտոմեքենայի (կամ նրա բաղկացուցիչ մասերի) կորստի/գողության դեպքում Վարորդը պարտավոր է անհապաղ այդ մասին տեղյակ պահել Վարձատուին և Ոստիկանությանը (միևնույն ժամանակ վթարի դեպքում ավտոմեքենան տեղաշարժ չանելով), օժանդակել օրենքով սահմանված կարգով արձանագրություններ և պատշաճ տեղեկանքներ կազմելուն, ներկայացնել դրանք Վարձատուին:

3.11. Վարձակալի կամ Վարորդի կողմից երրորդ անձանց և նրանց գույքին պատճառված վնասի դեպքում վերջիններս Վարձատուին որևէ պահանջ ներ-կա-յացնելու իրավասություն չունեն և Վարձատուն որևէ պատաս-խանատ-վություն չի կարող կրել: Ապահովագրական ընկերությունը “Ավտոտրանսպոր-տային միջոցների օգտագործումից բխող պատասխա-նատվության պարտադիր ապահովագրության” պայմանագրով, “Ավտո-կասկո ապահովագրության պայ-մանագրով” և “Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին” ՀՀ օրենքով սահմանված դեպքերում սուբրո-գացիայի իրավունքը կարող է իրացնել բացառապես Վարձակալի կամ Վարորդի նկատմամբ:

3.12. Վարձակալի կամ Վարորդի գործողությունների (անգործության), Ապահո-վագրության պայմանագրի պայմանների խախտման դեպքում Վարձատուն որևէ պատասխանատվություն չի կրում և Ապահովագրական ընկերությունը չի կարող Վարձատուից պահանջել ապահովագրական հատուցման գումարի վերադարձ (սուբրոգացիա):

Վարձատուի պարտավորություններն ու իրավունքները

4.1. Վարձատուն պարտավորվում է պատվերը ստանալուց հետո առավելագույնը 2 օրվա ընթացքում կապ հաստատել Պատվիրատուի հետ, տեղեկացնել պատվերի իրականացման հնարավորությունների մասին եւ հավաստի տվյալներով պատասխանել Պատվիրատուի բոլոր հարցերին:

4.2.Վարձատուն պարտավորվում է համաձայնեցված ժամկետներում Պատվիրատուին տրամադրել ամրագրված Ավտոմեքենան: Եթե ամրագրված Ավտոմեքենան ունի տեխնիկական անսարքություններ, Վարձատուն պարտավորվում է Պատվիրատուին տրամադրել նույն խմբում գտնվող (նույն տեսակի և նույն կարգի) մեկ այլ Ավտոմեքենա` ոչ ավելի բարձր գնով, քան ամրագրված Ավտոմեքենայի գինն է:

4.3. Եթե վարձակալության օրը Վարձատուն հրաժարվում է Պատվիրատուին տրամադրել Ավտոմեքենա նախորդ պարբերությունում նշված կարգի համաձայն, ապա վճարում է նրան տուգանք վարձակալության 1 օրվա արժեքի չափով:

4.4. Վարձատուն որևէ պատասխանատվություն չի կրում վարձակալված Ավտոմեքենաներում կորած կամ անհետացած անձնական իրերի համար, ինչպես նաև վարձակալված Ավտոմեքենաների ուղևորների առողջական խնդիրների համար:

4.5. Վարձատուն պարտավորվում է վարձակալության պայմանագրի գործողության ընթացքում իրականացնել վարձակալված Ավտոմեքենայի այնպիսի տեխնիկական սպասարկումը, որոնց առաջացումը պայմանավորված չէ Վարձակալի մեղավորությամբ` բացառությամբ առաջին անհրաժեշտության սպասարկումից (պահեստային անիվի փոխարինում, դիմապակու մաքրման հեղուկի լիցքավորում, լուսարձակման լամպերի փոխարինում և այլն):

4.6. Վարձատուն պարտավորվում է խելամիտ ժամկետում` անհանգստություն չպատճառելով Վարձակալին, վերացնել վարձակալված Ավտոմեքենայի թերությունները կամ տրամադրել նույն խմբում գտնվող (նույն տեսակի և նույն կարգի) մեկ այլ Ավտոմեքենա, եթե վարձակալության պայմանագրի գործողության ընթացքում Ավտոմեքենան խափանվել է ոչ Վարձակալի մեղքով և նրա հետագա շահագործումը դարձել է վտանգավոր:

4.7. Վարձատուն պարտավորվում է Վարձակալին տրամադրել Ավտոմեքենայի շահագործման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

4.8. Վարձակալության պայմանագրի որևէ կետի խախտման դեպքում Վարձատուն իրավունք ունի հետ վերցնել տրամադրված Ավտոմեքենան, միակողմանի լուծել պայմանագիրը և չվերադարձնել որևէ գումար նրան և պահանջել պատճառված վնասների լրիվ հատուցում: Այդ դեպքում Վարձատուն որևէ պատասխանատվություն չի կրում Ավտոմեքենայում թողած իրերի կորստի կամ վնասման համար:

Ավտոմեքենաների հանձնումն ու ընդունումը, շահագործման կարգը

5.1. Վարձակալված Ավտոմեքենաները թույլատրվում է շահագործել միայն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքում: Վարձատուի կողմից հատուկ թույլտվության դեպքում Ավտոմեքենաները կարելի է շահագործել նաև Վրաստանի Հանրապետությունում (նվազագույնը 2 օր վարձակալության ժամկետով): Բացի այդ, Վարձակալը պարտավորվում է ձեռք բերել ապահովագրություն (կետ 8.1): Վարձակալության հանձնվող Ավտոմեքենաները արտաքին գովազդ չունեն: Ավտոմեքենաների վազքը սահմանափակված չէ:

5.2. Վարձակալված Ավտոմեքենաների փաստաթղթերի ձևակերպումը, հանձնումն ու ընդունումը կատարվում է ինչպես մեր գրասենյակներում, այնպես էլ, լրացուցիչ վճարի դեպքում, Պատվիրատուի նախանշած ցանկացած այլ վայրում (այդ թվում` օդանավակայանում, Երևանում և Երևանից դուրս): Բոլոր դեպքերում Պատվիրատուն պարտավոր է նախօրոք համաձայնություն ձեռք բերել Վարձատուից Ավտոմեքենայի հանձնման և ընդունման վայրի վերաբերյալ:

5.3. Մեր ավտովարձույթի գրասենյակների աշխատանքային օրերն ու ժամերն են` ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31 երկուշաբթի – շաբաթ` 09.00 – 19.00 նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31 երկուշաբթի – շաբաթ` 10.00 – 19.00 կիրակի և տոն օրեր` ոչ աշխատանքային:

5.4. Կազմակերպության գրասենյակներում և Երևան քաղաքի կենտրոնում Ավտոմեքենայի հանձնումն ու ընդունումը կատարվում է առանց հավելավճարի:

5.5. Երևան ք. օդանավակայանում Ավտոմեքենայի ընդունում կամ հանձնում կատարելու դեպքում Վարձակալը վճարում է հավելյալ 9.000 դրամ:

5.6. Գյումրի ք. օդանավակայանում Ավտոմեքենայի ընդունում կամ հանձնում կատարելու դեպքում Վարձակալը վճարում է հավելյալ 25.000 դրամ:

5.7. Երևանում կենտրոնից դուրս նախանշած հասցեում Ավտոմեքենայի ընդունում կամ հանձնում կատարելու դեպքում Վարձակալը վճարում է հավելյալ 2.000 դրամ:

5.8. Երևանից դուրս Ավտոմեքենայի ընդունում կամ հանձնում կատարելու դեպքում Վարձակալը կախված հեռավորությունից վճարում է հավելյալ գումար 500 դրամ` 1 կմ-ի համար :

5.9. Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին Ավտոմեքենայի հանձնում կամ ընդունում կատարելու համար Վարձակալը վճարում է հավելյալ 4.000 դրամ:

5.10. Վարձակալվող Ավտոմեքենաները Վարձակալին տրամադրվում են պատշաճ վիճակում` տեխնիկապես անթերի, մաքուր և վառելիքի որաշակի լիցքավորմամբ: Վարձակալված Ավտոմեքենաներում անվճար տրվում են հովանոց, քարտեզ, պահեստային անիվ, առաջին անհրաժեշտության գործիքներ, դեղատուփ և կրակմարիչ: Ձմեռային ամիսներին` Ավտոմեքենաները տրամադրվում են ձմեռային անվադողերով:

5.11. Վարձակալը պարտավոր է հետևել Ավտոմեքենայի շահագործման ընդունված կանոններին և Ավտոմեքենան լիցքավորել բարձրորակ վառելիքի տեսակով:

5.12. Վարձակալը պարտավոր է վերջնաժամկետին պատշաճ վիճակում հետ վերադարձնել Ավտոմեքենան, բոլոր փաստաթղթերը, լրացուցիչ սարքավորումներն ու պարագաները:

5.13. Ավտոմեքենաները, Վարձատուին հետ վերադարձնելիս, պետք է լինեն չվնասված, տեխնիկապես անթերի, մաքուր և վառելիքի նույնքան լիցքավորմամբ, որքնով որ հանձնվել են Վարձակալին: Եթե Ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը կամ նրա բաղկացուցիչ մասերի թերությունը/կորուստը առաջացել է Վարձակալի մեղքով, ապա նա ամբողջությամբ պարտավոր է փոխհատուցել ծագած վնասները:

5.14. Ավտոմեքենան մաքուր վիճակում Վարձատուին չհանձնելու դեպքում գանձվում է 3.000 դրամ:

5.15. Ավտոմեքենան վառելիքի պակաս լիցքավորմամբ Վարձատուին չհանձնելու դեպքում գանձվում է 500 դրամ լիցքավորման ծառայության վճար` վառելիքի յուրաքանչյուր պակաս լիտրի դիմաց:

5.16. Ավտոմեքենայի հանձնման և ընդունան ժամանակ Վարձակալը Վարձատուի մասնագետի հետ զննում է Ավտոմեքենան և կազմում նրա վիճակի վերաբերյալ համապատասխան հանձնման-ընդունման ակտ, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մաս: Ավտոմեքենայի վերաբերյալ ցանկացած թերություն արձանագրվում է հանձնման-ընդունման ակտում: Վարձակալը մինչ Ավտոմեքենան վարձակալության ընդունելը պարտավոր է Ավտոմեքենայի անսարքություններ կամ որևէ այլ թերություններ հայտնաբերե-լու դեպքում այդ մասին տեղեկացնել Վարձատուին և համապատասխան նշում կատարել հանձնման-ընդուն-ման ակտում: Վարձակալը Ավտոմեքենայի ընդուն-ման ժամանակ նշված թերություններից բացի հետագայում հայտնա-բերված որևէ այլ թերության մասին հայտարարություն անելու իրավունքից զրկվում է:

5.17. Հանձնման-ընդունման ակտը երկկողմանի հաստատմամբ պահպանվում է յուրաքանչյուր կողմի մոտ և հիմք է հանդիսանում Ավտոմեքենայի թերություններն ու վնասները զննելիս և գնահատելիս, ընդ որում Վարձակալը ընդունում է, որ Վարձատուն իրավունք ունի որոշել, թե ում մեղքով են առաջացել թերություններն ու վնասները: Եթե Վարձակալը հրաժարվում է ստորագրել հանձնման-ընդունման ակտը Ավտոմեքենան հանձնելիս, ապա Վարձատուն իրավունք ունի կազմել այն երկու վկաների ներկայությամբ և օգտագործել ըստ անհրաժեշտության:

5.18. Արգելվում է Ավտոմեքենաները շահագործելիս տեղափոխել հրավտանգավոր բեռներ, պայթուցիկ նյութեր, մաքսանենգ ապրանքներ և օրենքով արգելված կամ վտանգավոր այլ բեռներ:

5.19. Արգելվում է Ավտոմեքենաներն օգտագործել մրցույթներում և շահագործել որպես քարշակ կամ որպես ուսումնական Ավտոմեքենա, տաքսի ծառայության և բեռնափոխադրման նպատակով:

5.20 Արգելվում է Ավտոմեքենաների ինքնուրույն տեխնիկական վերանորոգումը (բացառությամբ առաջին անհրաժեշտության սպասարկումից` պահեստային անիվի փոխարինում, դիմապակու մաքրման հեղուկի լիցքավորում, լուսարձակման լամպերի փոխարինում և այլն) և լրացուցիչ դետալների տեղադրումը:

Վարձակալության ժամկետներն ու գների հաշվարկը

6.1. Ավտոմեքենաների վարձակալության նվազագույն ժամկետը 1 օրն է: Վարձակալության առավելագույն ժամկետ չի սահմանվում: Վարձակալության սկզբնաժամկետը համարվում է Ավտոմեքենան տրամադրելու պահը, իսկ վերջնաժամկետը այն հետ վերադարձնելու պահը:

6.2. Որքան երկար է վարձակալության ժամկետը` այնքան ցածր է վարձակալության 1 օրվա գինը: Երկարաժամկետ պատվերների, ինչպես նաև մշտական հաճախորդների համար գործում են հատուկ գներ:

6.3. Եթե վարձակալության ժամկետը բացի լիարժեք օրերից ներառում է նաև հավելյալ ժամեր, ապա ամրագրման համակարգը հաշվարկը կատարում է հետևյալ սանդղակի համաձայն.

  • մինչև 3 հավելյալ ժամի համար հաշվարկվում է վարձակալության 1 օրվա գնի 25%-ը
  • 3 – 6 հավելյալ ժամի համար հաշվարկվում է վարձակալության 1 օրվա գնի 50%-ի չափով
  • 6-ից ավելի հավելյալ ժամի համար հաշվարկվում է վարձակալության 1 օրվա գնի 100%-ի չափով

6.4. Ավտոմեքենաների վարձակալության գները ներառում են դրանց տեխնիկական սպասարկման ծախսերը, բոլոր պետական հարկերը, կարմիր գծանշումներով ավտոկայանատեղիների տուրքերը Երևան քաղաքում, ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրությունների արժեքները, ինչպես նաև Ավտոմեքենայի փոխարինումը տեխնիկական սպասարկման ընթացքում:
6.5. Ավտոմեքենաների վարձակալության գները չեն ներառում վարորդի, վառելիքի, ավտոլվացման վճարները և ճանապարհատրանսպորտային խախտումների տուգանքները:
6.6. Վարձակալից բացի Ավտոմեքենան այլ Վարորդների կողմից վարելու իրավունքի տրամադրման համար գանձվում է օրեկան 2.000 դրամ` բայց ոչ ավելի քան 10.000 դրամ վարձակալության ողջ ժամկետի համար:
6.7. Վարձակալված Ավտոմեքենան վերջնաժամկետից շուտ հետ վերադարձնելու դեպքում կատարվում է վերահաշվարկ համաձայն փաստացի վարձակալված օրերի և դրան համապատասխան գնացուցակի, ընդ որում` անկախ հետ վերադարձման ժամից, այդ օրը և հաջորդ օրը հաշվարկվում են որպես լիարժեք վարձակալված օրեր: Վերահաշվարկի արդյունքում Վարձակալին հետ է վերադարձվում լրացուցիչ գումարն ամբողջությամբ, եթե վերջինս պայմանագրով սահմանված վերջնաժամկետից առնվազն 48 ժամ առաջ այդ մասին տեղյակ է պահել Վարձատուին, հակառակ դեպքում որևէ գումար հետ չի վերադարձվում:
6.8. Վարձակալության ժամկետը երկարաձգելու դեպ-քում անհրաժեշտ է նախօ-րոք տեղյակ պահել Վարձատուին և Վարձատուի կողմից համա-ձայնություն տալու դեպքում, կնքել համա-ձայնագիր երկարաձգման վերաբերյալ:
6.9. Վարձակալված Ավտոմեքենան պայմանագրով նախատեսված վերջնաժամկետից ուշ վերադարձնելու դեպքում, անկախ ուշացման պատճառներից, Վարձակալը վճարում է հավելավճար.

  • Մինչև 3 ժամ ուշացնելու դեպքում` վարձակալության 1 օրվա գնի 50%-ի չափով
  • 3 – 6 ժամ ուշացնելու դեպքում` վարձակալության 1 օրվա գնի 100%-ի չափով
  • 6 ժամից ավելի ուշացնելու դեպքում` վարձակալության 1 օրվա գնի կրկնապատիկի չափով

6.10. Վարձակալված Ավտոմեքենան պայմանագրով նախատեսված վերջնաժամկետից 24 ժամ հետո չվերադարձնելու դեպքում Վարձատուն կարող է դիտել դա որպես առևանգում և հետ վերցնել վարձակալված Ավտոմեքենան ցանկացած վայրից առանց Վարձակալին զգուշացնելու կամ դիմել Ոստիկանություն` Ավտոմեքենան բերման ենթարկելու, Վարձակալին պատասխանատվության կանչելու պահանջով, ընդ որում այդ դեպքում Ավտոմեքենայում թողած իրերի պատասխանատվությունը կրում է Վարձակալը:

Վարձակալության ընդհանուր գումարը, գրավի գումարը և վճարումների կարգը

7.1. Վարձակալության ընդհանուր գումարը Ավտոմեքենայի վարձակալության արժեքի և պատվիրված լրացուցիչ ծառայությունների արժեքի հանրագումարն է: Վարձակալության արժեքն ամբողջությամբ վճարվում է պայմանագիրը ստորագրելու պահին: Եթե նախօրոք կատարվել է կանխավճար, ապա պայմանագիրը ստորագրելու պահին վճարվում է միայն վերջնավճարը:

7.2. Վարձակալը պարտավոր է վճարել լրացուցիչ ծախսերի ու տուգանքների համար, որոնք կհաշվարկվեն Վարձատուի կողմից Ավտոմեքենան հետ ընդունելու պահին՝ սահմանված գնացուցակի համաձայն: Այդ նպատակով Վարձակալը պայմանագիր ստորագրելու պահին պետք է ապահովի Գրավի գումարի առկայություն, որի միջոցով անհրաժեշտության դեպքում կծածկվեն վերոհիշյալ ծախսերը (դրանք ապահովագրության գումարներով չփոխհատուցվող կամ ապահովա-գրական պատահար չհամարվող ծախսերն են):

7.3. Գրավի գումարը կարելի է ապահովել բանկային քարտով կամ կանխիկ դրամն ի պահ հանձնելով: Բանկային քարտի պարագայում կատարվում է Գրավի գումարի չափով սառեցում քարտից, եթե Վարձակալը չունի “սուպեր ծածկույթ” (կետ 8.9), իսկ եթե Վարձակալը ձեռք է բերել “սուպեր ծածկույթ”, ապա բավական է քարտից գումար գանձելու համաձայնություն: Գրավի գումարը սառեցնելիս՝ հարկավոր է թողնել նույն բանկային քարտի տվյալները (քարտի համարը և գործողության ժամկետը):

7.4. Եթե վարձակալված Ավտոմեքենան պատշաճ վիճակում և ճիշտ ժամկետին հետ է վերադարձվում Վարձատուին, ապա Գրավի գումարն ամբողջությամբ հետ է տրվում Վարձակալին: Եթե առաջացել են լրացուցիչ ծախսեր, որոնք չեն գերազանցում Գրավի գումարը, ապա դրանք փոխհատուցվում են Գրավի գումարի հաշվին, իսկ մնացորդը հետ է տրվում Վարձակալին: Եթե լրացուցիչ ծախսերը գերազանցում են Գրավի գումարը, ապա որևէ գումար Վարձակալին հետ չի տրվում, և ավելին՝ նրանից գանձվում է նաև լրացուցիչ ծախսերի չփոխհատուցված մասը:

7.5. Բոլոր ավտոմեքենաների համար Գրավի գումարը սահմանվում է 150.000 դրամ, բացի E կարգի, “Wagon” տեսակի Ավտոմեքենա-ներից, որոնց Գրավի գումարը 200.000 դրամ է:

7.6. Վճարումները կարելի է կատարել կանխիկ (ՀՀ դրամով), բանկային քարտով կամ բանկային փոխանցումով: Արտարժույթով վճարումների դեպքում հիմք են ընդունվում ՀՀ ԿԲ կողմից ներկայացված արտարժույթի փոխարժեքները, որոնք կարող են տարբերվել այս կայքում ներկայացվածից: Բանկային քարտով վճարումների դեպքում (ARCA, VISA, MasterCard, Maestro, AMEX) կգործի հավելավճար՝ ընդհանուր գումարի 2%-ի չափով:

Ապահովագրությունը և պատասխանատվությունը վնասի/կորստի դեպքում

8.1 Ավտոմեքենան Վրաստանի Հանրապետության տարածքում շահագործելու համար Վարձատուն, ավտոմեքենան տրամադրելիս, ձևակերպում է ԿԱՍԿՈ ապահովագրություն Վարձակալի անունով, ինչի համար լրացուցիչ գանձվում է 10.000 դրամ: Այս արժեքի մեջ ներառված է նաև հատուկ թույլտվություն (լիազորագիր) Վրաստան մուտք գործելու համար: Բացի այդ, Վրաստան մուտք գործելիս, Վարձակալը պարտավորվում է ապահովագրել իր քաղաքացիական պատասխանատվությունը՝ պարտադիր ԱՊՊԱ ապահովագրություն, իրեն ամրակցված տրանսպորտային միջոցի համար Վրաստանի տարածքում ամբողջ ժամանակահատվածում գտնվելու համար: Վրաստանի տարածքում պատահարի դեպքում, եթե Վարձակալը շահագործել է ավտոմեքենան՝ – առանց ԿԱՍԿՈ ապահովագրության, ապա նա կրում է տեղի ունեցած պատահարի (վնաս, կորուստ, առևանգում, հրդեհ և այլն) ողջ պատասխանատվությունը և պարտավոր է փոխհատուցել թե´ վարձակալված Ավտոմեքենայի և նրա ուղևորների, թե´ Վարձատուի գույքային և անձնական վնասներն ու կորուստները; – առանց պարտադիր ԱՊՊԱ ապահովագրության, ապա նա կրում է տեղի ունեցած պատահարի (ԱՊՊԱ ապահովագրություն չունենալու հետևանքով առաջացած տուգանքներ, վնաս, կորուստ, առևանգում, հրդեհ և այլն) ողջ պատասխանատվությունը և պարտավոր է փոխհատուցել թե´ երրորդ անձանց և թե´ վարձակալված Ավտոմեքենայի և ուղևորների գույքային և անձնական վնասներն ու կորուստները:

8.2. Վարձակալության հանձնված Ավտոմեքենային կամ երրորդ անձանց (նրանց գույքին, առողջությանը, ուղևորներին) պատճառված վնասը Ապահովագրական ընկերության կողմից չհատուցվելու դեպքում, երբ ապահովագրական հատուցման տրամադրման մերժումը պայմանավորված է Վարձակալի գործողություններով (անգործությամբ), այդ թվում ապահովագրության կանոնների խախտման կամ այնպիսի գործողությունների դեպքում, երբ պատճառված վնասը չի դիտարկվել ապահովագրական, ապա Ավտոմեքենային, երրորդ անձանց (նրանց գույքին, առողջությանը) պատճառված վնասը ենթակա է հատուցման Վարձակալի կողմից:

8.3. ԱՊՊԱ-ն ապահովագրվում է այն վնասները, որոնք առաջացել են տրանսպորտային միջոցի օգտագործումից մյուս` տուժող կողմին, պատճառված վնասներից և տուժողի գույքին պատճառված վնասներ: Երրորդ անձնաց վնասները փոխհատուցվում են հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքներում՝ անձնական վնասներ` տուժողի առողջությանը պատճառված վնասներ և դրանց հետևանքով կորցրած աշխատավարձ/եկամուտներ, ինչպես նաև` տուժողի մահ – մեկ ապահովագրական պատահարի համար 3,000,000 ՀՀ դրամ; տուժողի գույքին պատճառված վնասներ – առավելագույնը 1.800.000 ՀՀ դրամ:

8.4. Ապահովագրական ընկերության կողմից երրորդ անձանց պատճառված վնասներն ամբողջովին չհատուցելու կամ ընդհանրապես չհատուցելու դեպքում վնասների հատուցման պարտականություն կրում է բացառապես Վարձակալը: Վարձատուն Ավտոմեքենայի վարձակալության հանձնված ամբողջ ժամանակահատվածի համար Վարձակալի կողմից երրորդ անձանց պատճառված վնասների համար որևէ պատասխանատվություն չի կրում:

8.5. ԿԱՍԿՈ-ն ապահովագրում է վարձակալված Ավտոմեքենայի, վարորդի և նաև նրա ուղևորների անձնական վնասների փոխհատուցումը` ճանապարհատրանսպորտային պատահարների, հրդեհի, առևանգման և մյուս ապահովագրական պատահարների դեպքում` հետևյալ կերպ. ուղևորների/վարորդի անձնական վնասներ` առավելագույնը 3.000.000 դրամ Ավտոմեքենայի վնասներն ամբողջությամբ` համաձայն ապահովագրության պայմանների` բացառությամբ չփոխհատուցվող գումարը

8.6. Վարձակալը, պահպանելով վարձակալության պայմանագրի կետերը (այդ թվում ապահովագրության), էապես սահմանափակում է իր ֆինանսական պատասխանատվությունը, եթե դրանց մասին ժամանակին տեղյակ է պահել Վարձատուին (անհրաժեշտության դեպքում նաև Ոստիկանությանը):

8.7. Ցանկացած պատահարի, կորստի կամ վնասի դեպքում Վարձակալը պետք է ներկայացնի օրենքով սահմանված կարգով կազմված արձանագրություն, ինչպես նաև պատահարի մասնակից մյուս կողմերի կամ վկաների մասին բավարար տվյալներ: Ոչ մի հանգամանքներում Վարձակալը չպետք է ընդունի ցանկացած երրորդ անձնաց պահանջները:

8.8. Եթե Վարձակալը պահպանել է ճանապարհային երթևեկության կանոնները, վարձակալության պայմանագրի (այդ թվում ապահովագրության) դրույթները, ապա ապահովագրական պատահարի դեպքում նրա պատասխանատվությունը վարձակալված Ավտոմեքենայի և նրա ուղևորների նկատմամբ սահմանափակվում է գրավի գումարով, ընդ որում.

  • Եթե ապահովագրական պատահարի մեղավոր կողմը Վարձակալն է (կամ մեղավոր կողմը բացակայում է), ապա Վարձակալը փոխհատուցում է առավելագույնը գրավի գումարի չափով;
  • Եթե ապահովագրական պատահարը Վարձակալի մեղքով չէ և մեղավոր կողմը առկա է, ապա գրավի գումարն ամբողջությամբ հետ է վերադարձվում նրան:
  • Ավտոմեքենայի բաղկացուցիչ մասերի կորստի, վնասվածքի կամ Ավտոմեքենայի առևանգման, հրդեհման դեպքերում Վարձակալը փոխհատուցում է առավելագույնը գրավի գումարի չափով;

8.9. Վարձակալը պայմանագիրը կնքելիս կարող է 8.8 կետում նշված պատասխանատվությունը փոխարինել “սուպեր ծածկույթ” հավելավճարով, որը վերադարձման ենթակա չէ որևէ պարագայում և լիովին ազատում է 8.8 կետում թվարկված փոխհատուցումներից: “Սուպեր ծածկույթը” վարձակալության յուրաքանչյուր օրվա համար կազմում է — 8.000 դրամ / օրական՝ 1-2 օրվա դեպքում; — 6.000 դրամ / օրական՝ 3-4 օրվա դեպքում; — 5.000 դրամ / օրական՝ 5-7 օրվա դեպքում; — 4.500 դրամ / օրական՝ 8 կամ ավելի օրերի դեպքում: Սուպեր ծածկույթ ձեռք բերելիս՝ հարկավոր է թողնել կա՛մ որևէ բանկային քարտի տվյալներ (քարտի համարը և գործողության ժամկետը), կա՛մ 70.000 դրամ գրավի գումար (ոչ ապահովագրական դեպքերի համար):
8.10. Եթե Վարձակալը չի պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները կամ վարձակալության պայմանագրի (այդ թվում ապահովագրության) որևէ դրույթ, ապա նա կրում է տեղի ունեցած պատահարի (վնաս, կորուստ, հրդեհ և այլն) ողջ պատասխանատվությունը և պարտավոր է փոխհատուցել թե վարձակալված Ավտոմեքենայի և նրա ուղևորների, թե Վարձատուի և թե երրորդ անձանց գույքային և անձնական վնասներն ու կորուստները:

Լրացուցիչ ծառայություններ

9.1. Ավտոմեքենա վարձակալելիս կարող եք օգտվել նաև հետևյալ լրացուցիչ ծառայություններից`

  • Մանկական նստատեղ – 4.000 դրամ / 1 օրը: 5 կամ ավելի օրով վարձակալելիս` գանձվում է 20.000 դրամ` անկախ օրերի թվից:
  • Նավիգացիոն համակարգ – 3.000 դրամ / 1 օրը: 5 կամ ավելի օրով վարձակալելիս` գանձվում է 15.000 դրամ` անկախ օրերի թվից:
  • Վարորդի ծառայություն – 9.000 դրամ / 1 օրը
  • Շարժական Wi-Fi ինտերնետ – 1.300 դրամ / 1 օրը Նշված ծառայությունների մասին մանրամասն կարող եք ծանոթանալ “Այլ ծառայություններ” էջում:

9.2. Այս էջում ներկայացված վարձակալության պայմաններն ու պարտավորությունները վերաբերվում են նաև լրացուցիչ ծառայություններին:

Անհաղթահարելի ուժի ազդեցություն

Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե պարտավորությունները չեն կատարվել անհաղթահարելի ուժի ազդեցության հետեւանքով (երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմ, հաղորդակցական միջոցների աշխատանքի դադարեցում եւ այլն):